Рубрика: Մայրենի 6

Թարգմանական աշխատանք

Ռուսերեն-

Игра в «мельницу» была популярна как в Средневековой Европе, так и на Руси. Была также известна как «Девять пляшущих мужчин». В археологическом материале находят доски, на которых играли в «мельницу». Известно, что игра была предметом торговли. До начала IX века из Средней Азии эта игра попала в Норвегию. С IX—X вв. она была распространена в ГокстадеСтарой ЛадогеНовгородеПсковеСтарой Рязани и других городах.

Հայերեն-

«Ջրաղաց» խաղը տարածված էր ինչպես միջնադարյան Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում: Նա նաև հայտնի էր որպես «Ինը պարող տղամարդիկ»։ Հնագիտական ​​նյութում գտնում են տախտակներ, որոնց վրա «ջրաղաց» են խաղացել։ Հայտնի է, որ խաղը առևտրի առարկա էր։ Մինչև 9-րդ դարի սկիզբը այս խաղը Նորվեգիա է եկել Կենտրոնական Ասիայից։ IX–X դդ. տարածված էր Գոկստադում, Ստարայա Լադոգայում, Նովգորոդում, Պսկովում, Ստարայա Ռյազանում և այլ քաղաքներում։

Рубрика: Բնագիտութուն 6

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն :Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:
Օրինակ
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Օրինակ

Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:

lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկու կեղծ կիզակետ:

lens-b2.gif

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում-Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից-Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ-Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները-Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում-Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից-Երբ մենք նայում խորը ջրամբարին մենք դրա հատակը չենք տեսնում
Рубрика: Մայրենի 6

Գործնական քերականություն

27. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

28. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջումը) շարունավում է: Դա (կասեցնելը)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտքը), որ առանց կենդանիների իրենց (կյանքն) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդները), որոնք (զենքը) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն:

Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

Рубрика: Բնագիտութուն 6

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։

Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։

Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:

Առարկայի պատկերը հայելում կեղծ է:

Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:

Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:

Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին:Ի տարբերություն այլ մակերևույթների՝ հայելին գրեթե ամբողջովին անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը:Հայելային որոշ հատկություններ ունի ջրի անշարժ մակերևույթը, որում նույնպես կարելի է տեսնել շրջապատի մարմինների ոչ շատ հստակ պատկերը:

Անդրադարձումը լինում է հայելային և ցրիվ:

Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:

Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։ 

Կինոթատրոններում լույսի ցրիվ անդրադարձում առաջացնելու համար օգտվում են խորդուբորդ մակերևույթով էկրաններից, որպեսզի այն տեսանելի լինի դահլիճի բոլոր մասերից և չփայլի ինչպես ձեր գրատախտակը:

Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից:

Լույսի բեկումը,ոսպնյակներ

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝

1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,  

2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված,

3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է:

4.մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Օրինակ

Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:

Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:


Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից-Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:
2. Ի՞նչ է ոսպնյակը-Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ
-Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումըանդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:
5.Նշի՛ր հայելիների տեսակները-Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր
6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն
-Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

Рубрика: Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակներ

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

2,39 • 1000 =2390

0,041 • 100 =4,1

0,0005 • 1000 =0,5

12,5 : 10 =1,25

72,6 : 100 =0,726

1,664 : 10000 =0,1664

2)Ո՞ր թիվն է մեծ և քանի՞ անգամ․

ա)32,549 < 325,49

բ)2,7543 < 2754,3

գ)47,58 > 4,758

դ)123,45 > 1,2345

3)Հետևյալ կոտորակը մեծացրե՛ք 10, 100, 1000 անգամ․

ա)7,3459= 73,459․ 734,59․ 7345,9

բ)8,279=82,79․ 827,9․ 8279

գ)9,13=91, 3․ 913․ 9130

դ)7,2=72․ 720․ 7200

4)Արտահայտե՛ք սանտիմետրերով՝ ըստ նմուշօրինակի․

5,21 դմ

3,2 դմ

13,2 մմ

2,1 մմ

5)Արտահայտե՛ք մետրերով․

ա)15,6 դմ

բ)3,4 դմ

գ)0,5265 կմ

դ)1,4356 կմ

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

0,02 • 10 =0,2

3,2 • 100 =320

0,3 • 1000 =300

173,56 :100 =

0,3 : 100 =

0,73 : 1000 =

2)Ո՞ր թիվն է փոքր և քանի՞ անգամ․

ա)0,4853 թե՞ 4853

բ)0,296 թե՞ 0,00296

գ)480 թե՞ 0,48

դ)200 թե՞ 0,02

3)Հետևյալ կոտորակը մեծացրե՛ք 10, 100, 1000 անգամ.

ա)2,647

բ)35,658

գ)8,77

դ) 5,327

4)Արտահայտե՛ք դեցիմետրերով․

ա)4,84 մ

բ)3,5 մ

գ)396,7 սմ

դ)2,5 սմ

Рубрика: Մայրենի 6

Գործնական քերականություն

Կատարիր առաջադրանքները

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ-, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախանօթևանդժգույն, վեց-վեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, 
 ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել-հմայական, վախենալ-վախկոտ, երազ-երազկոտ, գրավել-գրավիչ:

3. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր խմբերի (պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր):
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

պարզ-մեծ, խոշոր, համեստ

բարդ-ալեծուփ, ուժեղ, հորդառատ, ոսկեհուռ,

ածանցավոր-հոտավետ, հոդային, սիրելի,

բարդծանցավոր-առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ, մարդամոտ,

4Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

5․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ-առյուծասիրտ, տերև և փուշ-տերևափուշ, երանգ և երփն-երփներանգ, ձայն և վիշապ-վիշապաձայն, թույր և ձյուն-ձյունաթյուր, սուր և ծայր-սրածայր, դատարկ և գլուխ-դատարկագլուխ, շեկ և հեր-շիկահեր, գունդ և ձև-գնդաձև, փրփուր և բաշ-փրփրաբաշ, միշտ և ժպիտ-մշտաժպիտ, ձյուն և փրփուր-փրփրաձյուն:

6․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ-գեղեցիկ, հոգատար, բարի,

այգի-գույնզգույն, ծաղկաշատ, կանաչապատ,

ուսուցչուհի-բանիմաց, խելացի, գեղեցիկ,

գիրք— հաստ, բարակ, համով,

գորգ, փափուկ, տաքուկ, հաստ։

7․ Հետևյալ ածականները եթե հնարավոր է գրիր համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, հին, հայրական, դաժան, ոսկյա:

Օրինակ՝
Դրական աստիճան— գեղեցիկ
Բաղդատական աստիճան- ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, նվազ գեղեցիկ
Գերադրական աստիճան-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն

Рубрика: Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակների համեմատումը

Համեմատենք 0,532 և 0,54 տասնորդական կոտորակները: Հավասարեցնենք տասնորդական թվանշանների քանակը:

0,54 թվին աջից ավելացնենք զրո: 0,532 և 0,540 տասնորդական կոտորակները, որոնցում ստորակետից հետո կան հավասար քանակով թվանշաններ:

Տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:

0,532=532/1000 0,540=540/1000

Կոտորակների հայտարարները հավասար են:

Նույն հայտարարներով երկու սովորական կոտորակներից մեծ է ավելի մեծ համարիչ ունեցող կոտորակը:

Քանի որ 532<540, ապա 532/1000<540/1000, և ուրեմն՝ 0,532<0,540 կամ՝ 0,532<0,54

Երկու տասնորդական կոտորակները համեմատելու համար պետք է սկզբում, կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնել նրանց տասնորդական թվանշանների քանակները, ապա անտեսելով ստորակետները, համեմատել ստացված բնական թվերը:

Տասնորդական կոտորակները կարելի է համեմատել նաև կոտորակների դիրքային կարգերի թվանշանները համեմատելու միջոցով: 

15,73 և 4,889 կոտորակներում բավական է համեմատել նրանց ամբողջ մասերը: Քանի որ, 15>4, ապա 15,73>4,889: Կոտորակային մասերը դեր չխաղացին:

531,437 և 531,537 կոտորակների ամբողջ մասերը հավասար են: Այդ դեպքում պետք է համեմատել դրանց կոտորակային մասերը՝ 531,437<531,537

1) Տարբեր ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է: 

2) Հավասար ամբողջ մասերով երկու դրական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի կոտորակային մասն ավելի մեծ է:

Ռացիոնալ թվերի համեմատման կանոններից բխում է, որ՝

1) երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է: 

2) Ցանկացած դրական տասնորդական կոտորակ ավելի մեծ է ցանկացած բացասական տասնորդական կոտորակից:

Առաջադրանքներ․

1)Համեմատե՛ք կոտորակները․

ա)3,853 և 2,64

բ)72,93 և 73,851

գ)15,899 և 14,9

դ)0,382 և 0,45

ե)78832,91 և 78732,91

զ)663,0001 և 663,0002

2)Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում կոտորակը․

ա)3,2

բ)8,93

գ)75,32

դ)29,66

ե)5689,1

զ)3284,9

3)Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․

ա)7,21 * 7,2

բ)99,2 * 98,9

գ)55,3 * 56,4

դ)3,285 * 3,185

4)Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով․

60,325; 11,2; 28,43; 60,32; 11,56; 3291,83; 5,6

5)Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված․

ա)6,37-ը, թե՞ 6,375-ը

բ)0,893-ը, թե՞ 0,8-ը

գ)293,4-ը, թե՞ 294,3-ը

դ)783,5-ը, թե՞ 783,6-ը

ե)-31,72-ը, թե՞ 18,6-ը

զ)-11,25-ը, թե՞ -11,257-ը

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Համեմատե՛ք կոտորակները․

ա)-6,73 և -6,81

բ)-0,432 և -1,431

գ)-11,2 և -11,21

դ)-3,756 և -3,706

ե)-0,38 և -1,001

զ) -5,555 և -4,999

2)Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․

ա)2,5*7 > 2,537

բ)*,568 > 4,568

գ)10,85 < 10,*5

դ)885,62* < 885,6*3

3)Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական կոտորակների միջև․

ա)5,68 և 6,7

բ)2,001 և 3,5

գ)7,2 և 8,2

դ)1,5 և 3,5

ե)2,833 և 4,11

զ)7,1 և 10,2

4)Կոտորակները դասավորե՛ք նվազման կարգով․

10,3; 8,94; -0,5; -3,27; 41,01; 5,69; -3,205.06532

Рубрика: Բնագիտութուն 6

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս-Որը երկար ժամանակ պահպանում է իր մագնիսական հատկությունները
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ-Ամենաուժեղ մագնիսական դաշտ ունեցող երկու բևեռներն են հարավային և հյուսիսային բևեռները
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը-կողմնացույցի մեջտեղում կա սլաք որը մագնիս է ևև քանի-որ երկիրնել է մեծ մագնիս կողմնացույցը ձգում է երկրին կողմնացույցի հյուսիսային բեևեռ ձգվող սլաքը ներկում են կապույտ գույնով իսկ հարավային կողմ ձգվղ բեևեռը կարմիր
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները-Մագնիսները օգտագործվում են շատ ու շատ տեղերում օրինակ մենք բոլորսել ունենք հեռախոսներ և այդ հեռախոսի մեջել կան մագնիսներ, կամ օրինակ մեքենաների, ինչպես նաև օգագործվում է կենցաղի մեջ։
Рубрика: Без рубрики

Լքված թատրոններ💗

2024 թվականի մարտ ամսին մենք կսկսենք լքված թատրոններ նախագիծը։

․նախագծի իմաստն է ներկայացնել շատ ու շատ հին ու լքված թատրոններ

․նախագիծը կազմված է լինելու 2 մասից առաջին մասում մենք կներկայացնենք թատրոնի պատմությունն ու տարիների գործունէությունը, իսկ երկրորդ մասում մենք կայցելենք տվյալ թատրոն և կշրջենք այնտեղով կտեսնենք ինչ տեսք ունի թատրոնն հիմա և իհարկե կնկարահանենք և կներկայացնենք հանդիսատեսին։

Պատասխանատուներ․ Ալլա Թորոսյան, Աննա Դանիելյան։

տեսանյութների մոտավոր տեվողությունը․ 10-15, 15-20 րոպե

Рубрика: Մայրենի 6

Գործնական քերականություն

27. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկն, երբ հայտնագործեցին Ամերիկան :

Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարն(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

28. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջումը) շարունավում է: Դա (կասեցնելը)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշանները): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտքը), որ առանց կենդանիների իրենց (կյանքը) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսքը) կարող են ասել այն (որորդները), որոնք (զենքը) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժերը) ու (ժամանակը) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպքը) դիտելու համար:

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն:

Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում: